Սրտիս ուզած տեղը միակ…

Մարդու սիրտը ոչ միայն կրծքավանդակում բաբախող օրգան է, այլ նաև խորը զգացմունքների, ցանկությունների և երազանքների խորհրդանիշ։ Այն ձգտում է ինչ-որ բանի, որը կարող է պատրանքային լինել, բայց դեռևս իրական և գրավիչ է թվում: Մեզանից յուրաքանչյուրի համար այս «ինչ-որ բանը» եզակի է, բայց կա մի առանձնահատուկ տեղ, որին մեր սիրտը հատուկ եռանդով է փնտրում. սա այն վայրն է, որտեղ մենք զգում ենք ինչպես տանը, որտեղ մենք գտնում ենք ներքին խաղաղություն և ներդաշնակություն:

Անձամբ ինձ համար այս վայրը ՝ իմ տունն է: Այն ոչ միայն շինություն է, այլ նաև հիշողություններով, ծիծաղով ու սիրով լցված վայր։ Այս վայրում ես կարող եմ ժամեր անցկացնել՝ պարզապես վայելելով խաղաղությունն ու հարմարավետությունը:

միակ վայրը, որն ուզում է իմ սիրտը, որտեղ ես կարող եմ լինել իսկապես ինքս, որտեղ ես ինձ ընդունված և հասկացված կզգամ, որտեղ ես կարող եմ գտնել ներքին խաղաղություն և ներդաշնակություն:

14.03

195. 3) 5)
196․1)

6. 2)
7. 1)
8․ 2)

120. 1

1

Բարդ նախադասությունները դարձրե’ք պարզ նախադասություն։

  • Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է փաթիլները ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։ 
  • Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձրունքից մաղում-թափում է փաթիլները ցած փողոցների ցեխերի մեջ թաղելու համար։
  • Ուրիշ մարդկանց թվում իջնում են փաթիլները ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։
  • Ուրիշ մարդկանց թվում իջնում են փաթիլները ծեր ամուրի վերարկուի օձիքը ականջպերին քաշած տուն դարձող Պողոսի ուսերին ու գլխին։
  • Պողոսն այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։
  • Պողոսը սրճարանում մնացող մինչև գիշերվա 1-2-ը, դերասանուհիններին, խոհարարուհիներին, պես-պես փողկապներ և մյատնի կոնֆետներ։
  • Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։
  • Չնայած ցրտին ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։
  • Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի։
  • Ներս մտնելով ՝ սպասում է կատվի մթան մեջից քսվոցի ոտներոն ու մլավոցներին։
  • Այն տարին, երբ մենք հանդիպեցինք, գարունը վաղ էր եկել։
  • Այն մեր հանդիպման տարին գարունը վաղ էր եկել։

Նախադասությունները դարձրու բարդ ստորադասական։

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ ։-Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային։
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր ։-Անձրևը արդեն դադարել էր, չնայած անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում։
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհը ադպիսին չէր լինի։
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը, որտեղ այս քարի կտորը գտել եք։

Կետերը փոխարինե’ք հարմար շաղկապով կամ դերանունով: 

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Եթե ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, թե իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Նա մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր, թե երկրների կուսակալ:
Նրանք նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:

5․ Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրե’ք՝ դրանք տրվածներին կապելով  շաղկապներով : Որոշե’ք նախադասության բնույթը։

Մինչև կրակելն աղվեսները փախան, քանի որ վախացան։
(պատճառի պարագա)
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, քանի որ սովոր են։ (պատճառի պարագա)
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, ով երբեք կենդանիներին վնաս չէր տալիս։ (որոշիչ)
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որպեսզի վախեցնի մարդկանց։ (նպատակի պարագա)
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որը սարսափելի էր։ (ձևի պարագա)
Ջուրը բակի ջրհորից բերեք, որպեսզի խմելու լվացվենք։ (նպատակի պարագա)

6․ Ընդգծե’ք երկրորդական նախադասությունները։ Գրե’ք երկրորդական նախադասության բնույթը։

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել: (որոշիչ)
Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա: (նպատակի պարագա)
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ էր, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,- առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին: (ժամանակի պարագա և որոշիչ)
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, (ժամանակի պարագա) հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա, իր բնի մեջ, հանգստանում էր արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր: (ժամանակի պարագա)
Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում (ժամանակի պարագա), ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը, Հանավանքից մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա: (որոշիչ)

07.03

1.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: 

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
Ոչ մեկը չէր վազում էր հոսանքի ուղղությամբ:
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
Այդպիսի երևույթները բավականին հազվադեպ են նկատվում:
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Բոլորովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր:
Քամին արդեն չէր փչում
Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
Ոչ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
Այստեղ տարվա ոչ բոլոր տեղումները լինում են գարնանը:

2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: 

Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
Միի հնար նրան կօգնի կրճատելու ժամանակը
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
Մի առագաստանավ կարող է քամուն հակառակ շարժվել:
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Մեկը ուներ զբոսնելու ցանկություն։
Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
Միջատներին իբր թունավորող այդ դեղը լիովին վնաս էր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
Այդ փաստարկներն լիովին համոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Մեկը հիացած էր այդ փոշով:
Վաղուց լսել ենք այդ մասին:

3․ Գրիր այս առակի մասին եզրահանգում։

Ոչ մեծ տարբերություն                                                                                          

Արևելքի տիրակալներից մեկը երազ է տեսնում. իբր թե  մեկը մյուսի հետևից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են և ասում.                                           — Տե′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է և հրամայում խեղճին բանտ նետել: Հետո կանչում է ուրիշ երազահանի :Նա լսում է երազը, մի փոքր մտածում և ասում.
— Տե´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու ավելի երկար կապրես, քան  քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է և առատորեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նույն բանը ,ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,_ հարցրին նրանք:
Հետևեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված  չէ նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես:

Ես համաձայն եմ այս առակի միտքի հետ։ Ամեն ինչ կարող է մատուցվել տարբեր ձևերով։ Շատ կարևոր է խոսել այդպես, որ մարդը չնեղանա։

4․ Կետադրի՛ր:

Մի անգամ, ուշ երեկոյան. Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա:
Թեև ուշ էր, բայց նրա բազմաթիվ աշակերտներից մեկը հակված էր գործիքների վրա ու ինչ-որ բան էր անում:
Ի՞նչ եք անում այսքան ուշ,- հարցրեց գիտնականը․
— Աշխատում եմ, — հետևեց պատասխանը:
Ռեզերֆորդը զարմացավ,– ինչու՞, ցերեկն ի՞նչ էիք անում:
Աշակերտը պատասխանեց, որ ցերեկն էլ է աշխատում․
— Վաղ առավոտյան էլ եք աշխատու՞մ:
Այո՜, պրոֆեսո՛ր.- հաստատեց աշակերտը՝ հայտնի գիտնականի շուրթերից գովեստի խոսքեր լսելու հույսով:
Ռեզերֆորդը մռայլվեց ու զայրացած հարցրեց, թե իսկ Ե՞րբ եք մտածում:

5․ Կետադրի՛ր և դերբայական դարձվածները դարձրու երկրորդական նախադասություններ։

Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ մի շողշողուն ձուկ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս:
Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ հոգեվարքի մեջ, որը գալիս էր թալիկ-թալիկ:

Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան, հավաքվեցին քննելու համար՝ արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու:
Մծեհամբավ բժիշկները և վհուկները եկան, հավքվեցին քնելու համար, որ բուժիչ հնար գտնեն արքայորդու ահավոր հիվանդությանը։

1905 թվականի ամառը երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին՝ Ալեքսանդրապոլ, Արագած լեռան գագաթը բարձրանալու համար:
1905 թվականի ամառը երեք ընկեր տղաներ Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ, որպեսզի Արագած լեռան գագաթ բարձրանան:

Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական  երկրներից մանր ու խոշոր հողամասեր:
Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ, որպեսզի գրավի նրանց սեփական  երկրներից մանր ու խոշոր հողամասեր:

6 Ուրիշի անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի :

Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:

-Ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչու են փայլում աստղերը,-ասաց Փոքրիկ իշխանը։

Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում:

-Բոլոր աստղերը ինձ են ենթարկվում,-ասաց թագավորն։

Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը,-պատմում էր ճանապարհորդը։

Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը։

-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերված աստղերը,-պնդում էր գործարար մարդը։

Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա արդյոք:

-Արդյո՞ք կա նորահայտ մոլորակի վրա օվկիանոս ,-հարցնում էր աշխարհագրագետը։

Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

-Ինչ հարայրհորոց կբարձրացնեին, եթե միս ուտողը ես լինեի,- տեսնելով գառան միս ուտող հովիվներին, նախատեց գայլը։

Գեղեցկությունը անկատարության մեջ

Որքան պարադոքսալ է հնչում, բայց հենց թերությունների, յուրաքանչյուր մարդու, իրի կամ երևույթի յուրահատկության մեջ է բացահայտվում իրական գեղեցկությունը։ Այսօր շատերը գնում են շատ զոհաբերությունների, որպեսզի ունենան ”կատարյալ” արտաքին տեսք, մոռանալով, որ ”գեղեցիկ” հասկացողությունը փոփոխվող և սուբյեկտիվ է: Ավելին մարդու ”կատարյալ” դեմքը թվում է, որ զուրկ է կյանքից ու արտահայտչականությունից, որը բերում են փոքր թերությունները՝ մաշկի անհարթություններ, կնճիռներ, խալեր և այլն։ Դրանք են, որ դեմքը դարձնում են յուրահատուկ՝ տալով նրան պատմություն, բնավորություն և մարդկայնություն:

Կինցուգին՝ ճապոնական ավանդական արվեստը, որը վերականգնում է կոտրված խեցեղենը՝ օգտագործելով ոսկի կամ այլ թանկարժեք մետաղներ, հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես գեղեցկությունը կարող է առաջանալ անկատարությունից: Կինցուգին չի թաքցնում թերությունները կամ վնասները, այլ ավելի շուտ ընդգծում է դրանք՝ դրանք դարձնելով ամբողջի մաս և նյութին տալով նոր արժեք: Հենց ոսկե կարերն ու ճեղքերը խեցեղենը դարձնում են գեղեցիկ և յուրահատուկ՝ ընդգծելով դրա պատմությունն ու յուրահատկությունը։ Կինցուգին մեզ սովորեցնում է ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, սիրել թերությունները և չձգտել պատրանքային իդեալին: Սա մեզ թույլ է տալիս տեսնել գեղեցկությունը ամենաանսպասելի վայրերում և ներդաշնակություն գտնել բազմազանության մեջ: Ի վերջո, հենց բազմազանությունն է մեր աշխարհն այդքան հարուստ և զարմանալի դարձնում:

27.02

  1. Դերանուն
  2. Դերանունները քանի՞ տեսակ են լինում:
    Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
  3. Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ:
  4. Անձնական- ես, ցուցական-դա, փոխադարձ-միմյանց, հարցական- ե՞րբ, հարաբերական- ով, որոշյալ-ամեն, անորոշ-ինչ-որ, ժխտական-ոչ ոք:
  5. Հոլովվի՛ր մենք, դու անձնական դերանունները:
Ուղղ․դուՄենք
Սեռ. քո մեր
Տր.քեզ Մեզ
Հայց.քեզմեզ
Բաց.քեզնից, քեզանիցմեզանից, մեզնից
Գործ. քեզնով, քեզանովմեզնով
Ներգ քեզնում, քեզանումմեզնում
  1. Հոլովվիր պահարան բառը:

ուղղ.-պահարան

սեռ.-պահարանի

տր.-պահարանին

հայց.-պահարանը

բաց.- պահարանից

գործ.-պահարանով

ներգ.- պահարանում

  1. Դերանուններից յուրաքանչյուրի դիմաց գրի(ր իր հատկանիշները՝
    իր —եզ., անձնական, երրորդ դեմք, սեռ. հոլ.
    նրան-եզ., անձնական, երրորդ դեմք,տր. հոլ.
    ինձ —եզ., անձնական, առաջին դեմք, տր հոլով
    քեզնից -եզ., անձնական, երկրորդ դեմք, բաց. հոլով
  2. Գրի՞ր բայերի բոլոր հատկանիշները,
    վազում էր — սահման. եղ., եզ.,երրորդ դեմք, անկատար անցյալ
    երգել էի —սահմանական, եզ. առաջին դեմք, վաղակատար անցյալ
    պիտի կարդար- հակադրական, ըղձական անցյալ, եզ., երրորդ դեմք
    երգելու է-սահմանական, եզ., երրորդ դեմք, ապակատար ներկա
    կարդաց- սահմանական, եզ., երրորդ դեմք, անցյալ կատարյալ
    նկարեն — ըղձական, հոգ., երրորդ դեմք, ըղձական ապառնի
    կխոսեն-ենթադրական, հոգ., երրորդ դեմք, ըղձական ապառնի
    օրորվեցին —սահմանական, հոգն., երրորդ դեմք,անցյալ կատարյալ
    մի՛ ասա-արգելական հրամայական, եզ., երկրորդ դեմք
    կարդա՛-հրամայական, եզ., երկրորդ դեմք
  3.  Նախադասություններից դուրս գրիր բայական անդամի լրացումները՝ նշելով նախադասության մեջ նրանց պաշտոնը։

    Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`
    Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

    Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
    Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

    Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
    Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:
  4.  Կարդա գոյականական անդամի լրացումները՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ։ Յուրաքանչյուրից բեր մի օրինակ։
  5. Նախադասություններից դուրս գրիր գոյականական անդամի լրացումները՝ նշելով նախադասության մեջ նրանց պաշտոնը։

    Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
    Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

    Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. —
    Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

    – Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը,–
    Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Թարգմանություն

Կրիան և կարիճը

Մի օր կարիճը մի կրիայից խնդրեց, որ իրեն անցկացրի գետով: Կրիան մերժեց, բայց կարիճը աղաչեց նրան.

-Դե լավ,-համաձայնվեց կրիան,-ուղղակի խոսքդ տուր, որ ինձ չես խայթի։

Կարիճը տվեց իր խոսքը. Հետո կրիան դրեց դրան մեջքի վրա և լողալով անցավ գետը։ Կարիճը լուռ նստեց ամբողջ ճանապարհին, բայց հենց հասավ ափ կարիճը շատ ու շատ ցավոտ խայթեց կրիային։

-Չե՞ս ամաչում, Կարիճ: Չէ՞ որ դու քո խոսք ես տվել, — ճչաց կրիան:

-Եվ ի՞նչ — հանգիստ հարցրեց կարիճը կրիային,-ասա ինձ, ինչո՞ւ, իմանալով իմ էությունը, համաձայնվեցիր ինձ գետով անցկացնել։

-Ես միշտ ձգտում եմ օգնել բոլորին, դա իմ բնությունն է», — պատասխանեց կրիան:

-Իմ ընկեր,- պատասխանեց նրան կարիճը,- քո էությունը բոլորին օգնելն է, իսկ իմը՝ խայթել բոլորին։ Ուրեմն, հիմա քո բնությունը մեծ առաքինության կդարձնե՞ս, իսկ իմը՝ ստորություն կկոչե՞ս:

Աղբյուր

Ընտրություն՝ ըստ արժեքների

Կյանքում մեր կատարած ընտրությունները մեծապես որոշում են մեր ճանապարհն ու ապագան: Որոշումներ կայացնելու և մեր ուղին ընտրելու մեր կարողությունը հիմնված է մեր արժեքների վրա՝ այդ հիմնական համոզմունքների և սկզբունքների վրա, որոնք առաջնորդում են մեր վարքագիծը և սահմանում, թե ինչն է մեզ համար կարևոր և արժեքավոր: Հասարակությունը և մոտիկ մարդիկ կարող են  մեր վզին փաթաթել իրենց արժեքները, այդ դեպքում մենք կարող ենք անկամորեն ընդունում ենք մեզ օտար արժեքները՝ համարելով մերը։Երբ մեր սեփական արժեքները հակասում են հասարակության կամ մշակույթի արժեքներին, դա կարող է էական ճնշում և ներքին պայքար ստեղծել։ Նման դեպքերում սեփական արժեքների վրա հիմնված որոշումը կարող է դժվար լինել և պահանջել հատուկ կամքի ուժ և ինքնորոշում։ Նման իրավիճակում առաջին քայլը սեփական արժեքների և անձամբ մեզ համար դրանց նշանակության գիտակցումն է։ Հասկանալը, թե ինչն է մեզ համար կարևոր և ինչն ենք մենք պատրաստ պաշտպանել, կարող է օգնել մեզ որոշումներ կայացնել՝ չնայած արտաքին ճնշմանը: Հասարակական արժեքները ստատիկ չեն և կարող են ժամանակի ընթացքում փոխվել: Երբեմն ընդհանուր ընդունված համոզմունքներից շեղումը կարող է նպաստել հասարակության նորմերի և արժեքների փոփոխությանը:

15.02

Կատարել ձևաբանական և շարահյուսական վերլուծություն։

Մարդն ընտրել է՝ տերևներին ու ոգելից խմիչքին շնորհակալ լինելը. տերևներին՝ թթվածնի համար, իսկ ոգելից խմիչքին՝ թթվածինն իմաստավորելու համար:

Ձևաբանական
Մարդն- եզ․ գոյական, որոշյալ առում, ուղղական հոլ, ու-ի արտաքին հոլովում
ընտրել է- պարզ, ներգործական, եզ․ վաղակատար ներկա, առաջին դեմք
տերևներին- հոգ․ գոյ․, տրական հոլով, ի արտաքին հոլովում
ու-համադասական շաղկապ
ոգելից-  հարաբերական ածական, բարդ բառ
խմիչքին- եզ․ հասարակ գոյ, տրական հոլով, ի արտաքին հոլովում
շնորհակալ լինելը- հարադրավոր բայ, ուղղական հոլ․, անորոշ դերբայ, որոշյալ առում
թթվածնի-եզ․ գոյական, սեռական հոլ, ի արտաքին հոլովում
համար-կապ
իսկ-համադաս․ շաղկապ
թթվածինն- եզ․ գոյական, որոշյալ առում, ուղղական հոլ, ի արտաքին հոլովում
իմաստավորելու-անորոշ դերբայ, սեռական հոլով

շարահյուսական

մարդը- ենթակա
ընտրել է-ստորոգյալ
տերևներին- հանգման խնդիր
խմիչքին- հանգման խնդիր
ոգելից- որոշիչ
շնորհակալ լինելը- ուղիղ խնդիր
թթվածնի համար- հիմունքի խնդիր
թթվածինն- ուղիղ խնդիր
իմաստավորելու համար- հիմունքի խնդիր

Դերանուն

  • Ըստ իմաստի քանի՞ տեսակ են լինում դերանունները:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

  • Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ:

Անձնական- ես, ցուցական-դա, փոխադարձ-միմյանց, հարցական- ե՞րբ, հարաբերական- ով, որոշյալ-ամեն, անորոշ-ինչ-որ, ժխտական-ոչ ոք:

  • Հոլովիր դու և նա դերանունները:
Ուղղ․դունա
Սեռ. քո նրա, իր
Տր.քեզ նրան, իրեն
Հայց.քեզնրան, իրեն
Բաց.քեզնից, քեզանիցնրանից, իրենից
Գործ. քեզնով, քեզանովնրանով, իրենով
Ներգ քեզնում, քեզանումնրանում, իրենում

Թվական

  • Ըստ իմաստի քանի՞ տեսակ են լինում թվականները:

Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային, բաշխական, դասական

  • Յուրաքանչյուր տեսակից բեր օրինակներ
     քանակական- մեկ, հինգ, կոտորակային-  մեկ երկրորդ, բաշխական- երկուական, հինգ-հինգ, դասական- երրորդ, հինգերորդ

Ածական

  • Քանի՞ խմբի են բաժանվում ածականները:
    հարաբերական, որակական
  • Յուրաքանչյուր խմբից բեր օրինակներ
    հարաբերական-փայտե
    որակական— գեղեցիկ
  • Գրիշր որակական ածականների համեմատության աստիճանները:
    դրական, բաղդատական, գերադրական
  • Յուրաքանչյուր աստիճանից բեր օրինակներ:
    դրական— արագ
    բաղդատական-ավելի արագ
    գերադրական-ամենաարագ

Օշոյի առակի թարգմանություն

Երեք խորհուրդները

Մի մարդ բռնեց մի փոքրիկ թռչուն.

-Թող ինձ , և ես քեզ երեք արժեքավոր խորհուրդ կտամ, — ասաց նրան թռչունը:

Թռչունը խոստացավ տալ առաջին խորհուրդը՝ մնալով ձեռքում, երկրորդը՝ ճյուղի վրա նստած, իսկ երրորդը՝ բլրի գագաթին։

Տղամարդը համաձայնվեց և հարցրեց, թե որն է թռչունի առաջին խորհուրդը:

-Եթե ինչ-որ բան կորցնես, մի զղջա դրա համար:
Մարդը բաց թողեց թռչունին, և այն ճյուղից ասաց.

-Մի հավատա ինչ անհեթեթ է թվում և ապացույցներ չունի:

Բարձրանալով բլրի գագաթը՝ նա ճչաց.

-Ես երկու մեծ զմրուխտ եմ կուլ տվել։ Եթե ​​դու ինձ սպանեիր, կունենայիր դրանց։

Հուսահատ տղամարդը գլխից բռնվեց։

— Գոնե երրորդ խորհուրդդ տուր,— ասաց նա՝ ուշքի գալով։

-Ինչի՞դ է պետք երրորդ խորհուրդը։ — բացականչեց թռչունը, — չէ՞ որ դու զղջացիր կորցրածի համար և հավատացիր անհեթեթությանը: Մտածիր, թե ինչպես են կարող փոքրիկ թռչունի մեջ տեղավորվել երկու մեծ զմրուխտ: Դու հիմար ես, և իմ խորհուրդները քեզ չեն օգնի:

աղբյուր

08.02

1)

Մելիք-Անդրեասյան, կատարյալ, ներքնակողմում, մթնոլորտը, անպայման, գիրգ

3)

118. 4)
119.4)
120 2)
121 4)

19. արու, մերկ, անջատ, վարդագույն, հավասար, ծալովի, ճաղատ, բուսակեր

20.4 նորերին, հովերին, քչից, խեղճերը