Վանո Սիրադեղյան․ հոդվածներ

Հայ պատմիչներ, ջան պատմիչներ


«Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» հոդվածում Վանո Սիրադեղյանը հիմնականում բողոքում է դարեր առաջ ներկայացված պատմությունից և իր ժամանակների իրականությունից։ Նա զարմացած է հին ժամանակներում Հայաստանի մեծության և ներկայիս վիճակի միջև եղած տարբերության վրա, երբ երկիրը թվում է կործանման եզրին է։ Հեղինակն կարծում է, որ դարերի ընթացքում արձանագրված պատմությունը կարող է չապազացված լինել, քանի որ նրանք, ովքեր այն արձանագրել են, պատվեր են կատարել, ոչ թե իրականություն են գրառել: Ես համաձայն եմ և համաձայն չեմ հեղինակի հետ։ Հայտնի է, որ պատմիչները պատվերներ են կատարել, իսկ պատվիրատունները եղել են՝ եկեղեցին, իշխանները, արքաները և այլք, ուստի պատմությունը չի կարող լիներ ամբողջովին ճիշտ և անկողմնակալ։ Ինձ զարմացրեց այն, որ հեղինակը ասում է, որ հիմա հայերի մոտ վատ է, բայց առաջ եղել է լավ։ Այո, կային ժամանակներ, երբ հայերը հզոր էին, բայց դա հազվադեպ էր և հայերը պատմության մեծ մասը եղել էին կործանման եզրին։

Այս հոդվածն հրապարակախոսական ոճի մեջ է, թե՛ գրական բառեր էր օգտագործված, թե՛ խոսակցական, գրված պարզ և ամեն մարդ կկարողանա հասկանալ։ Այս հոդվածնում Սիրադեղյանն իր հոգին, միտքերը ու զգացմունքներն է ներդրել այս հոդվածներում։ Հոդվածները կարդալով հասկանում ես, թե ինչքան մեծ հուսահատություն և զայրույթ է այդ պահին զգացել, քանի որ ամեն մի զգացմունքը, հույզը յուրահատուկ ձևով ներկայացված է հոդվածում։

Թողնել մեկնաբանություն