16.04

Բացատրել հետևյալ շրջասություններ․

երեք ոտքով քայլել- ձեռնապայտով քայլել
երկաթե թռչուն- ինքնաթիռ
Եվայի սերունդ- կանայք
սև ոսկի- նավթ
երկաթե թուխս- ինկուբատոր
երկարականջ քեռի- էշ
դուռը ցույց տալ-դուրս վռնդել
եկեղեցու հայրեր- քահանաներ
Եվրոպայի սիրտ- Փարիզ
երկիր Նաիրի- Հայաստան
երկինք գնալ- մահանալ
Երկնային դատավոր– Աստված
երկրորդ կես- կին կամ ամուսին

Ո՞րն է հետևյալ բառերի հոգնակիի կազմության առանձնահատկությունը՝ բեռ– բեռներ, գառ–գառներ, լեռ–լեռներ, եզ–եզներ, դուռ–դռներ, մատ–մատներ, նուռ– նռներ, ծունկ–ծնկեր, թոռ– թոռներ, կուռ–կռներ, ծոռ–ծոռներ, ձուկ– ձկներ, հարս– հարսներ, մուկ–մկներ

Այս բառերը պահպանվել են գրաբարից և դրանց գրության մեջ կար ն–ը։

Կարդացեք՝ դերանուն

Դո՛ւրս գրիր ցուցական դերանունները, որոշի՛ր թիվը և հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝  անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

դրանից–եզ․ թիվ, բացառական հոլով
այդ– եզ․ թիվ, ուղղական հոլով
նույնպես – չհոլովվող դերանուն
որը– եզ․ թիվ, ուղղական հոլով

 Գտի՛ր փոխադարձ դերանունները

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Դո՛ւրս գրիր  անձնական դերանունները.

Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, ամենքը, մեկմեկու:

Գրիր դերանունների տեսակները։
Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:

1․ Ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

Գրիր դերանունների տեսակները։
Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:

1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Գրիր դերանունների տեսակները։
Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:

1.ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Հոլովիր ես,  դու,  նա,  ինքը,  մենք,  դուք,  սա,  դա,  ով  դերանունները։

Ուղղ.ես, դու,նա, ինքըմենք,դուք,Սա, դա, ով    
Սեռ.իմ  քո նրա, իրմերձեր  սրանց, դրանց, ում    
Տր.ինձ քեզ նրան, իրենմեզձեզսրանց, դրենց, ում    
Հայց.ինձքեզնրան, իրենմեզձեզսրանց, դրանց, ում    
Բաց.ինձնից, ինձանիցքեզնից, քեզանիցնրանից, իրենիցմեզնից, մեզանիցձեզնից, ձեզանիցսրանցից, դրանցից, ումից    
Գործ. ինձնով, ինձանով  քեզնով, քեզանովնրանով, իրենովմեզնով, մեզանովձեզնով, ձեզանովդրանցով, դրանցով, ումով    

Թողնել մեկնաբանություն