Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ:

Բջջում կան երկու տեսակ նուկլեինաթթուներ` դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և
ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ):

ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու` մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր —
շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները:

Նուկլեոտիդը մի միացություն է կազմված երեք նյութերից ազոտական որոշակի
տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: Ածխաջրի (դեզօքսիռիբոզ)
պարունակությունից է առաջացել ԴՆԹ-ի անվանումը: ԴՆԹ-ի մոլեկուլում տարբերում են 4
տեսակ նուկլեոտիդներ, որոնց բոլորի ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք
իրարից տարբերվում են ազոտական հիմքերով՝ ադենին, գուանին, թիմին և ցիտոզին։

ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում
ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբոզն է, այլ ռիբոզը: Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին մասնակցությունն է: Դրանք ենփոխադրող ՌՆԹ–ները (փ-ՌՆԹ), որոնք չափերով ամենափոքրն են, սրանք իրենց են կապում ամինաթթուները և փոխադրում սպիտակուցիսինթեզի վայրը: Մյուսը տեղեկատվական (ինֆորմացիոն) ՌՆԹ-ներն են (տ-ՌՆԹ): Դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը:ռիբոսոմային ՌՆԹ-ներն (ռ-ՌՆԹ) ունեն ամենամեծ մոլեկուլները և
սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասինտեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև
սպիտակուցի սինթեզի իրականացումը:

Նուկլեինաթթուների (ԴՆԹ կամ տ-ՌՆԹ) մոլեկուլումգաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունների մասին տեղեկատվությունը: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցիմոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման
հաջորդականությունն է, որոնք երեքական քանակով (եռյակներով) գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր
ամինաթթուն

Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ

Բջջի հիմնական օրգանական նյութերից են սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ինչպես նաև ճարպերը և մի շարք համեմատաբար փոքր մոլեկուլներհորմոնները, գունակները , ամինաթթուները, նուկլեոտիդները և այլն: Բջիջները զանազանվում են տարբեր քանակի օրգանական նյութերի պարունակությամբ: Բջջի օրգանական նյութերից շատերը, օրինակ սպիտակուցները կամ նուկլեինաթթուները, կենսաբանական պոլիմերներ են, որոնք կազմված են կրկնվող կառույցներից մոնոմերներից:

Բոլոր սպիտակուցները բաղկացած են O-ի, C-ի , N-ի և H-ի ատոմներից: Շատ
սպիտակուցներ պարունակում են նաև ծծմբի, տարբեր մետաղների ատոմներից
Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներն են:Սպիտակուցների մոլեկուլները կարող են լինել տարբեր ձևի` պարուրաձև, ծալքավոր
կամ գնդաձև ընդ որում, դրանք ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ`
առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային։

Սպիտակուցի առաջնային կառուցվածքի առաջացման ընթացքում ամինաթթուները միանում են իրար որևէ ամինաթթվի CՕՕH և հարևան ամինաթթվի NH2 խմբերի C-ի և N-ի միջև կովալենտ կապի միջոցով, որը կոչվում է պեպտիդային կապ, իսկ առաջացած միացությունը կոչվում է պեպտիդ:

Ռեֆլեքս

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:Պայմանական ռեֆլեքսներն առաջանում են ﬔծ կիսագնդերի կեղևի տարբեր մասերի ﬕջև ձևավորված ժամանակավոր կապերի ﬕջոցով։

Ռեֆլեքսները լինում են պայմանական և ոչ պայմանական:
Ոչ պայմանական ռեֆլեքսները բնածին են, ժառանգվում են ծնողներից և պահպանվում ողջ կյանքի ընթացքում:  Կյանքի ընթացքում առաջանում են բազմաթիվ նոր ռեֆլեքսներ, որոնք կոչվում են պայմանական ռեֆլեքսներ:

Եթե անհատական զարգացման ընթացքում պայմանական գրգռիչը չի ամրապնդվում ոչ պայմանականով, ապա պայմանական ռեֆլեքսներն աստիճանաբար մարում, ան հե տա նում են:

Մաշկ

Մարդու մարﬓի մակերեսը ծածկում է մաշկը, նրա հետ տեղ-տեղ նաև՝ մազերն ու եղունգները: Մաշկի մակերեսը կազմում է 1,5−2 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից, ջրի կորստից և մանրէների ներթափանցումն օրգանիզմ:Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները և հպումը:

Գործառույթներ

Մաշկը կատարում է արտազատական գործառույթ: Մաշկում առաջանում է վիտամին D։Մաշկում պարունակվում է գունանյութ (մելանին), որը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթներից։Մաշկը մասնակցում է օրգանիզﬕ ջերմակարգավորմանը։Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը` կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ:

Կառուցվածք

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է (էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:Մահացած բջիջներին փոխարինում են վերնամաշկի ավելի խորանիստ բջիջները, որոնք օժտված են բազմանալու մեծ ունակությամբ և պարունակում են գունանյութ, որով պայմանավորված է մաշկի գույնը: Արեգակի ճառագայթների ազդեցությունից գունանյութի քանակն ավելանում է, և մաշկը մգանում է:

Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը, որը պարունակում է ﬔծ քանակությամբ առաձգական թելեր:Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:

Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:Այն թուլացնում է հարվածների ուժը, ցնցումները և համարվում է նաև պահեստային սննդանյութերի՝ ճարպերի կուտակման վայր:

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ , իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ:

Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին: Դրանց անվանումը տրվում է լատիներեն տառերով՝ A,B,C,D և այլն: 

Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C

A վիտամինը անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ : A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: 

B1 վիտամինը անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: րա բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է ՝ բերի-բերի հիվանդությունը, որի ժամանակ տուժվում է նյարդային համակարգը: 

B2-ի թերվիտաﬕնոզից խանգարվում է տեսողությունը, ախտահարվում բերանի լորձաթաղանթը: B շարքի վիտաﬕններ պարունակվում են հացի, ձավարեղենի, լյարդի, կաթի, ձվի ﬔջ:

C վիտաﬕնը բարձրացնում է օրգանիզﬕ դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ամրացնում է ոսկրերը, ատաﬓերը։C-ի թերվիտաﬕնոզի դեպքում ախտահարվում է բերանի խոռոչի լորձաթաղանթը, զարգանում է ցինգա հիվանդությունը։ Առավել շատ պարունակվում է մասուրի, կանաչ սոխի, կիտրոնի, սխտորի, կաղամբի ﬔջ։


Գաստրոէնտերիտ

Գաստրոէնտերիտը ստամոքսի, բարակ և հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքում է:

Պատճառներ

Շատ դեպքերում դա կապված է վարակի հետ, բայց կարող է զարգանալ դեղերի և տոքսինների (մետաղներ, բուսական նյութեր) օգտագործման արդյունքում:Բացի այդ, գաստրոէնտերիտ կարող է առաջանալ՝ չլվացված ձեռքերի, կեղտոտ սպասքի, վատ պատրաստված սննդի (սովորաբար ծովամթերք) և անձնական հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով:

Ախտանիշներ

Գաստրոէնտերիտի ախտանիշներ են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի անհանգստություն
ախորժակի կորուստ, գլխացավ, թուլություն, մկանների տոնուսի իջեցում, բարձր ջերմություն։

Աղբույրներ՝ idoctor.kz, msdmanuals.com

Մարսողական համակարգ

Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են, որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակու և մատչելի չեն մեր օրգանիզմի համար։ Որպեզի կարողանան անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների: Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

Կառուցվածք

Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից:

Մարսողական ֆերմենտ

Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի , ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից


Աղբույր՝ դասագիրք

Արյուն

Արյան մակարդումը

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ: Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ թրոմբոցիտները, կպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին: Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում:

Արյան փոխներարկում

Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի 1/3-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն պոցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է: Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ: 

Արյան խմբեր

Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝  α և β ագլյուտինիններ:Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր : Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:յսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց։

Մկանային համակարգ

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ։Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ):

Մկանների տեսակներ
Հարթ մկանները մտնում են արյան անոթների, շնչառական ուղիների, ստամոքսի, աղիների պատերի կազմու- թյան ﬔջ: Դրանք կծկվում են դանդաղ, ուշ են հոգնում և մասնակցում են ներքին օրգանների աշխատանքին: Դրանց կծկուﬓերը կախված չեն ﬔր կամքից, կարգավորվում են հումորալ և վեգետատիվ նյարդային համակարգերի ﬕջոցով:

Կմախքային մկաններ են իրանի, գլխի, վերջույթների մկանային խմբերը, դրանք կծկ վում են ավելի արագ և շուտ են հոգնում: Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։

Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: