Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Աշխարհագրություն— Այս կիսամյակում աշխարհագրությունից անցել ենք ՀՀ-ի և Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական հատկությունների մասին։ Այս կիսամյակում ինձ համար բարդ էր և որոշ թեմաներ բաց եմ թողել։ Սեկտեմբերից սկսած ուսումնասիրել ենք Հայկական լեռնաշխարհի և ՀՀ-ի աշխարհագրական դիրքը։ Հետո ուսումնասիրել ենք ՀՀ-ի բուսականությունն ու կենդանական աշխարհի մասին և կլիմայական պայմանները։ Վերջին թեման էր ՀՀ-ի բնակչությունը։

Ֆիզիկա— Սեկտեմբերին սկսել ենք սովորել մարմինների էլեկտրականացում և ատոմի կառուցվածքը թեմանները։ Հոկտեմբերին փորձով որոշել թե որոնք են հաղորդիչներ և անհաղորդիչները և ապացուցել էլեկտրական հոսանքի քիմիական ազդեցությունը։ Ուսումնասիրել ենք Էլեկտրական հոսանք և հոսանքի ազդեցություն թեման և իմ դասընկերուհու հետ կատարել եմ ֆիզիկան բալետում թարգմանչական նախագիծը։ Նոյեմբերին անցել ենք հոսանքի ուժ, էլեկտրական լարում, էլեկտրական շղթաների հաշվարկ, հոսաքնի աշխատանքը և հզորություն թեմաները։

Թողնել մեկնաբանություն