Հունվարյան ճամբար․ օրվա ամփոփում

Այսօր հունվարի 18 էր, առավոտը ինչպես միշտ սկսվեց ընդհանուր պարապումքից։ Դրանից հետո մենք ՝ ընկեր Արևի ջոկատը գնացինք ընթերցասրահ դիզայներ, ազգագրագետ և բանախոս Վահե Քոթոնյանի հետ հանդիպմանը պատրաստվելու։ Քիչ անց հանդիպումը սկսվեց և Վահե Քոթոնյանը սկսեց պատմել թե ինչպես էին շպարվել, հագնվել հայ և օտարերկրյա կանայք միջնադարում և ավելի ուշ դարաշրջաններում: Նա պատմեց թե ինչից էին պատրաստել ներկերը, ինչով էին քսել և մի քանի նյութ ցույց տվեց մեզ։ Հետո նա պատմեց հայ տարբեր տարածաշրջանների տարազների և զարդերի մասին։ Պատմեց ինչ են խորհդանաշխում նաշխազարդերը և այլն: Վերջում նրա մոդելավորած հագուստը, որոնք ինձ շատ դուր եկավ։

Թողնել մեկնաբանություն