Մենդելի առաջին օրենք

Հիբրիդացումը երկու օրգանիզմների խաչասերումն է:Ժառանգականության օրինաչափությունների վերլուծությունը Մենդելը սկսեց միահիբրիդային խաչասերումից, այսինքն խաչասերելու համար վերցնում էր միայն մեկ հատկանիշով տարբերվող ծնողական ձևեր: Այսպես, որպես հատկանիշ վերցրեց ոլոռի սերմերի գույնը, որպես հատկանիշի հակադիր տարբերակներ դեղին և կանաչ գունավորմամբ սերմերը:

Դեղին և կանաչ սերմերով ոլոռների խաչասերման արդյունքում ստացված հիբրիդների առաջին սերնդի (F1) բոլոր բույսերի սերմերը դեղին էին: Տվյալ փորձում միակերպությունը արտահայտվում է նրանում, որ մեկ հատկանիշը (սերմերի դեղին գույնը) ճնշում է հակադիր հատկանիշի (կանաչ գույնի) դրսևորմանը, և հիբրիդների բոլոր սերմերը դեղին են ստացվում։Այս արդյունքների հիման վրա Գ.Մենդելը սահմանեց իր առաջին օրինաչափությունը, որը կոչվեց Մենդելի առաջին օրենք, և որը կարելի է անվանել նաև հիբրիդների առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենք:

Հիբրիդային առանձնյակներում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը Գ.Մենդելն անվանեց դոմինանտություն: Արտաքուստ անհետացող հակադիր հատկանիշը կոչվեց ռեցեսիվ: Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատինական մեծատառով, իսկ ռեցեսիվը` փոքրատառով:

Եթե օրգանիզմի գենոտիպում կան երկու միանման ալելային գեներ, որոնք ունեն նուկլեոտիդների բացարձակ միևնույն հաջորդա-կանությունը, ապա օրգանիզմը կկոչվի հոմոզիգոտ։Իսկ եթե ալելային գեները նուկլեոտիդների հաջորդականությամբ տարբերվում են միմյանցից, ապա օրգանիզմը կկոչվի հետերոզիգոտ։

Թողնել մեկնաբանություն